«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Պոգբային վաճառել մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը բանակցություններ կսկսի Թուրինի «Յուվենտուսի» հետ թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերային իրավունքի վաճառքի վերաբերյալ, հաղորդում է The Mirror-ը:
Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է Պոգբային վաճառել մինչև Եվրո-2020-ի մեկնարկը, որպեսզի Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո իրականացնի Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի տեղափոխությունից ակնկալում է ստանալ 100 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Պոգբան բաց է թողել տարբեր վնասվածքների պատճառով։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, կատարել 2 գոլային փոխանցում։
Ավելի վաղ Պոգբայի գործակալը՝ Մինո Ռայոլան, հայտարարել էր, որ իր հաճախորդը ուրախ կլինի, եթե կրկին հանդես գա «Յուվենտուսում»: