Գերմանիայում դատարանը Tesla-ին թույլ է տվել անտառը հատել նոր մեգագործարանի համար
Ուրբաթ Գերմանիայում դատարանը հայտարարել է իր որոշման մասին՝ թույլ տալ էլեկտրաքարերի ամերիկյան խոշոր արտադրող Tesla-ին անտառը հատել նոր մեգագործարանի համար, որը նախատեսվում է կառուցել Բեռլինի մերձակայքում, հայտնում է DW-ն:
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է, չնայած բնապահպանական ակտիվիստների ներկայացրած հայցին անտառի պաշտպանության անհրաժեշտության մասին: Դատարանը չհիմնավորված է գնահատել գյուղատնտեսության, շրջակա միջավայրի եւ կլիմայի պաշտպանության նախարարությանն առընթեր շրջակա միջավայրի հարցերով գրասենյակի մտավախությունները՝ կապված էլեկտրաքարերի ամերիկյան արտադրողի գործողություններով:
Դատարանի որոշման շնորհիվ ընկերությունը կկարողանա գործարանի կառուցման աշխատանքները ժամկետից վաղ սկսել:
Tesla-ն 92 հեկտար անտառահատման աշխատանքները սկսել է հինգհշաբթի: Գերմանացի բնապահպանները ընկերության կողմից անտառահատումն անվանել են անտառի վրա քիմիական հարձակում, որը կարեւոր դեր է կատարում կլիմայի եւ տեսակների պաշտպանության համար: