Պակիստանում զայրացած հյուրերը ծեծել եւ սեփական հարսանիքից վռնդել են փեսացուին
Պակիստանում զայրացած հյուրերը ծեծել եւ սեփական հարսանիքից վռնդել են փեսացուին նրա առաջին կնոջ հայտնվելուց հետո, հաղորդում է BBC-ը: Կինը նոր հարսնացուին հայտնել է, որ տղամարդն ամուսնացած է ոչ թե մեկ , այլ երկու այլ կանանց հետ:
Զայրացած հյուրերը ծեծի են ենթարեկլ Ասիֆ Ռաֆիկ Սիդդիկին, որը թաքնվել է ավտոբուսի տակ, նրան փրկել են անհայտ անձինք:
Պակիստանում բազմակնությունն օրինական է: Սակայն չնայած նրան, որ տղամարդը կարող է մինչեւ 4 կին ունենալ, նա պետք է ստանա նախորդ կանանց համաձայնությունը՝ նախքան կրկին ամուսնանալը:
Սակայն Սիդդիկը դա չի արել, եւ նրա նոր կինն ու կնոջ ընտանիքը իմացել են նախորդ ամուսնությունների մասին միայն ամուսնական արարողության սրահում: