Նման որոշումները պետք է ավելի վաղ կայացվեն. Մարուքյանը` Սիրիայի խորհրդարանի որոշման մասին
Ես ողջունում եմ Սիրիայի խորհրդարանի որոշումը` 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում անցկացվող ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ընդ որում, նա պատմեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման մասին: «Նա այն ժամանակ ասաց. «Ինձ Հայաստանում ասել են, որ չպետք է այդպես վստահեք Էրդողանին, բայց ես ձեզ չլսեցի»,- ասաց Մարուքյանը: Ընդ որում, նա նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին չպետք է հիշել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկի մոտ որոշակի լարվածություն է առաջանում Թուրքիայի հետ: «Նման որոշումները պետք է ավելի վաղ կայացվեն»,- համոզված է քաղաքական գործիչը: