Շոտլանդիայում ծովային առեղծվածային արարածի հսկայական կմախք են հայտնաբերել
Շոտլանդիայի ափերից մեկում հայտնաբերվել է ծովային առեղծվածային արարածի հսկայական կմախք: Daily Mail-ի հաղորդմամբ՝ անսովոր գտածոն առաջին հայացքից նման է եղել կետի կամ դելֆինի:
Նշվում է, որ կենդանուն հայտնաբերել են տեղաբնակները: Դեպքը տեղի է ունեցել «Սիարա» փոթորկից հետո օրեր անց: Առեղծվածային արարածի լուսանկարները ակնթարթորեն տարածվել են սոցցանցերում:
Կոնսպիրալոգիայի կողմնակիցները եզրակացրել են, որ ափ է նետվել Լոխնեսյան հրեշը:
Ավելի պրոզայիկ տարբերակ են առաջարկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Նրանց կարծիքով կմախքը, հավանաբար, պատկանում է գրենլանդական բեւեռային շնաձկանը: