Մյանմայում աճում է վրդովմունքը՝ կապված Պագանայում նկարահանված 12 րոպեանոց պոռնո տեսանյութի հետ
Մյանմայում աճում է վրդովմունքը՝ կապված Պագանայում նկարահանված 12 րոպեանոց պոռնո տեսանյութի հետ։ Պագանան ժամանակակից Մյանմայի տարածքում համանուն թագավորության հին մայրաքաղաքն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Տեսանյութը YeeesYeeesYeees օգտատիրոջ կողմից տեղադրվել է PornHub կայքում։ Այնտեղ իտալացի զույգը սեքսով է զբաղվում Պագանայի հինավուրց մեհյաններից մեկի վրա։ Տեսանյութն արդեն ավելի քան 35 մլն մարդ է դիտել։
Մյանմայում վրդովմունք են առաջացրել զույգի մերկ արարքները Պագանայում։ «Պագանայի մեր մեհյանները՝ Սուրբ Երկիրն են»,- բազմաթիվ չարացած սմայլիկների ուղեկցությամբ գրառել է Facebook-ի օգտատերերից մեկը։