Ցանկանում եմ, որ «Նապոլին» միշտ խաղա այնպես, ինչպես «Ինտերի» դեմ խաղում. Գատուզո
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ինտերի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակը:
«Երբ խաղում ես «Ինտերի» պես հզոր թիմի հետ, պետք է խաղադաշտում օգտագործես ամբողջ ուժերդ: Շնորհավորում եմ «Նապոլիի» ֆուտբոլիստներին, որոնք հրաշալի գործեցին:
Եթե «Նապոլիի» ֆուտբոլիստները յուրաքանչյուր խաղում խաղադաշտ դուրս գան այն նվիրվածությամբ, ինչպես «Ինտերի» դեմ խաղում, ապա մենք մեծ հաջողությունների կհասնենք»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է «Նապոլիի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Նապոլին» Ֆաբիան Ռուիսի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին: