«Ալաշկերտը» ստուգողական խաղում ոչ ոքի խաղաց ղազախական թիմի հետ
«Ալաշկերտը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ղազախական «Օրդաբասիի» հետ հանդիպումն անցավ մարտական պայքարում և ավարտվեց 1:1 հաշվով:
Առաջին խաղակեսում «Ալաշկերտին» հաշվի մեջ առաջ մղեց Ալեքսանդր Գլիշիչը, իսկ երկրորդում մրցակիցը կարողացավ խփել պատասխան գոլը:
Նշենք, որ Հայաստանի առաջնության առաջին խաղաշրջանից հետո «Ալաշկերտը» 27 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: