Ամեն մի տուփ սիգարետի մեջ 20 հատիկից մեկի գինը թող գնա ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծմանը. Սասուն Միքայելյան
Ես ուզում եմ իմանալ, թե տեղական ծխախոտի արտադրանքը եւ դրա վաճառքը ՀՀ-ում մոտավորապես որքան է կազմում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման» մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նշենք, որ այս օրնագծերով հիմնական զեկուցողը Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է:
«Գիտեք, որ այսօր ազատամարտիկների սոցիալական խնդիրների հետ կապված խնդիրներ ունենք: Հատկապես «Երկրապահում» գիտեք՝ ինչ վիճակ է: Եթե վաճառվող ամեն մի տուփ սիգարետի մեջ եղած 20 հատիկից մեկի գինը գնա ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման համար, դա բարեգործություն կլինի մեր ծխող հասարակության կողմից: Դրանով մենք կլուծենք մի մեծ խնդիր, որը տարիներ շարունակ միշտ կա, կլինի ու կմնա»,-ասաց Սասուն Միքայելյանը: