Սահմանադրական փոփոխությունների հարցով իշխանությունների դանդաղկոտությունը լարվածության հանգեցրեց. փորձագետ
Սահմանադրական փոփոխությունների հարցով իշխանությունների դանդաղկոտությունը լարվածության հանգեցրեց: Այս մասին փետրվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո մարդիկ ակնկալում էին, որ նոր իշխանությունները քաղաքական-իրավական գնահատական կտային «իշխանության բռնազավթման հարցով» եւ Սահմանադրական դատարանի կազմում փոփոխություններ կնախաձեռնեին:
«Մենք տարիներ շարունակ ականատես էինք լինում, թե ինչպես էին կեղծում ընտրությունները, իսկ ՍԴ-ն աջակցում էր ժողովրդավարական հիմնարար իրավունքի՝ ընտրական իրավունքի դեմ հանցանքներին: Դանդաղկոտությունը վերադառնալու հույս արթնացրեց նախկին իշխանությունների շրջանում»,- նշեց նա:
Փորձագետը հավելեց, որ Հայաստանում ամենակոռումպացված մարմինները դատարաններն են, ԶԼՄ-ները եւ դատախազությունը, եւ դատական բարեփոխումների անցկացումից հետո իշխանությունները պետք է զբաղվել նաեւ այլ կառույցներով: «Ընդդիմությունը հասկանում է, որ չունի նույն աջակցությունը, ինչը որ Նիկոլ Փաշինյանը, այդ պատճառով կբոյկոտի հանրաքվեն: Սակայն եթե նույնիսկ ֆորմալ չձեւավորվի «Ոչ»-ի նախաձեռնություն, ապա ճակատը, այնուամենայնիվ, կձեւավորվի»,- եզրափակեց ՀԿ ղեկավարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում կկայանա սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե: