ԵԱ. Գեւորգ Ղարիբյանի մասնակցությամբ եզրափակիչ գոտեմարտը (ՈւՂԻՂ)
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է 60 կգ քաշայինների եզրափակիչը՝ Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանի մասնակցությամբ:
Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 26-ամյա հայ ըմբիշի մրցակիցը երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալն է:
Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փառահեղ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0): Կիսաեզրափակիչում էլ ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում. ժամանիկ շուտ հաղթանակ (8:0):
Մենամարտն ուղիղ միացմամբ դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: