Չեմ բացառում, որ գուցե առաջադրվեմ․ ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկանը՝ ԵՊՀ ռեկտորի թեկնածուների մասին
2 օր առաջ ԵՊՀ–ի հետ կապված պատումների վերաբերյալ գրել էի, որ Գյուլնազ տատի հեքիաթներից ԵՊՀ–ի հետ կապված բոլոր պատմություններն անցել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինքը ցանկանում է իր թեկնածուին՝ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին նշանակել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։
«Որեւէ թեկնածու չի դիտարկվել։ Գնացեք այդ աղբյուրին հարցրեք, ես Վաչե Գաբրիելյանի հետ շփման շատ քիչ փորձ եմ ունեցել։ 1–2 քննարկման եմ մասնակցել հեղափոխությունից հետո, շատ բան անձնապես չեմ կարող ասել, բայց որ լավ մասնագետ է եւ Ամերիկյան համալսարանի առաջատար դասախոսներից մեկն է, այդպես է»։