«Հրայր Թովմասյանը իր տրանսֆերով գերազանցել է եվրոպական ամենահայտնի ֆուտբոլիստներին». Գևորգ Պետրոսյան
Հրայր Թովմասյանը իր տրանսֆերով գերազանցել է եվրոպական ամենահայտնի ֆուտբոլիստներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվող գումարներին::
«Մեր երկիրն այս պահին իրեն նման շռայլություն թույլ տալու իրավունք չունի: Հանրաքվեի համար ծախսվող գումարի համար այնքան կարեւոր գերակա ուղղություններ կան: Եթե մեր երկրում տնտեսական հեղափոխությունը հաղթանակած լիներ, եթե մարդկանց կենսամակարդակը բարձր լիներ, ուրիշ ծախսելու տեղ չունենայինք, գոնե մեղմացուցիչ հանգամանք կլիներ հանրաքվեի համար այդքան գումար ծախսելը: Բայց այս երկրում, որտեղ բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ կան, տնտեսական հեղափոխությունը մնացել է օդից կախված, վերցնել մեկ անձից ազատվելու համար այդքան փող ծախսել, անընդունելի է»,-ասաց նա: