Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում 20 հարց է (ուղիղ)
Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական քառօրյա նիստերը. Օրակարգում ընդգրկված է 20 հարց:
Դրանց թվում են հետեւյալ հարցերը.
- «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
- «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,
- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Նյութական պահուստի մասին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ այլ հարցեր: