ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մի շարք օրինագծերի է հավանություն տվել
ՀՀ Ազգային ժողովի` փետրվարի 12-ի նիստին առաջին ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններին:
Դրանց թվում են.
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը («կողմ»` 103, միաձայն),
Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 107, միաձայն)
«Բուժօգնության եւ հանրային ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը («կողմ»` 111, միաձայն),
«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 67, «դեմ»` 36, 9 պատգամավոր` ձեռնպահ),
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ («կողմ»` 109, միաձայն):