Սուրբ Վալենտինի օր․ ամերիկացիներին առաջարկել են ուտիճներին անվանել նախկին սիրեցյալների անուններով և սպանել նրանց
Ամերիկյան «Սան Անտոնիո» գազանանոցում Սուրբ Վալենտինի տոնի նախաշեմին հայտնվել է նոր ծառայություն։ Բոլոր ցանկացողներին առաջարկվում է խորհրդանշական գնով ուտիճին կամ առնետին անվանել նախկին սիրեցյալի անունով եւ կերակրել նրանցով այլ կենդանիների, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով CNN-ին։
Բոլոր ցանկացողները կարող են 5 դոլարով ընտրել ցանկացած ուտիճի եւ անվանել նրան նախկին ընկերոջ անունով։ Այնուհետեւ միջատը այլ կենդանիների կեր կդառնա։ Այդպես 20 դոլարով հաճախորդներին առաջարկվում է անվանակոչել առնետին եւ կերակրել նրանով սողուններին։
«Դուք նույնիսկ սոցցանցերում հրապարակելու հավաստագիր կստանաք։ Իս եթե դուք ձեզ բավական համարձակ եք զգում, հրապարակեք դա եւ նշեք այդ խեղճ մարդուն»,- ասել են գազանանոցում։