Մինչ օրս լիարժեք բացահայտված չեն իշխանությունների իրական մոտիվացիան ու նպատակները. Կարեն Բեքարյան
Իշխանությունները ՍԴ-ի դեմ արշավը դարձրել են իրենց օրակարգի ամենակարեւոր կետը: Ոչ այդ օրակարգը, ոչ կիրառվող մեթոդաբանությունն ու գործիքակազմը՝ որեւէ կապ չունեն մեր ազգային եւ պետական շահերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Իշխանությունները ՍԴ-ի դեմ արշավը դարձրել են իրենց օրակարգի ամենակարեւոր կետը:
Ոչ այդ օրակարգը, ոչ կիրառվող մեթոդաբանությունն ու գործիքակազմը՝ որեւէ կապ չունեն մեր ազգային եւ պետական շահերի հետ: Ավելին, այս արշավը, դրա ընթացքն ու հնարավոր հետեւանքները՝ մեծ հարված են մեր պետականությանն ու նրա հիմքերին:
Մինչ օրս լիարժեք բացահայտված չեն իշխանությունների իրական մոտիվացիան ու նպատակները…
Ժամանակն է այս ամենի մասին լրջորեն խորհելու…
Ժամանակն է գործելու…»։