Չինաստանը հերքել է կիբեռհարձակումների համար ԱՄՆ-ի մեղադրանքները
Չինաստանը հերքել է կիբեռհարձակումների համար մեղադրանքները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը չինական բանակի 4 զինծառայողի մեղադրել է Equifax վարկային պատմությունների բյուրոյի համակարգչային ցանց ներթափանցելու եւ տասնյակ միլիոնավոր մարդկանց մասին անձնական տեղեկությունը գողանալու մեջ, հաղորդում է AP-ը:
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանը կողմ է ցանկացած տեսակի կիբեռհարձակման դեմ վճռորոշ պայքարին եւ կիբեռանվտանգության պաշտպան է, իսկ իր ինստիտուտները երբեք չեն մասնակցում կիբեռհանցագործություններին:
Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ-ին՝ նշելով, որ Վաշինգտոնը «մասնակցում է լայնամասշտաբ, կազմակերպված խարդախ գործողություններին, հետապնդում է արտասահմանյան կառավարություններին, մասնավոր անձանց»: «Չինաստանը եւս դրա զոհն է դարձել»,- ասել է Գեն Շուանը: