Մայրաքաղաքի մայթերը հանգիստ կարելի է փոխանցել ՀՀ «Հոկեյի ֆեդերացիային». Թեհմինե Վարդանյան (Տեսանյութ)
Մայրաքաղաքի մայթերը հանգիստ կարելի է փոխանցել ՀՀ «Հոկեյի ֆեդերացիային», եթե այդպիսինը Հայաստանում կա: Այս մասին փետրվարի 11-ին Երեւանի ավագանու նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը: Նա քաղաքային իշխանություններին կոչ արեց պատշաճ ուշադրություն դարձնել խնդրին, քանի որ այն սերտորեն կապված է քաղաքացիների անվտանգության հետ:
Ի պատասխան, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ նման հարց հանդիպման օրակարգում այսօր չկա` լռելով սառույցով ծածկված մայթերի վիճակի մասին: