ԿԺԴՀ-ին 107 միլիոն դոլարի չափով միջազգային օգնություն է անհրաժեշտ
ԿԺԴՀ-ին 107 միլիոն դոլարի չափով միջազգային օգնություն է անհրաժեշտ: Այս մասին հայտնում է KBS-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի բնակիչների 25 միլիոն քաղաքացիները հումանիտար ճգնաժամի եզրին է:
ԿԺԴՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) շահառուների թիվը նախորդ տարվա 3.8 միլիոնից հասնել է 5.5 միլիոն մարդու: Դա պայմանավորված է նրանով, որ ԱՀԿ-ն օգնություն ստացողների տարիքային կատեգորիան ընդլայնել է 5-ից 15 տարեկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: