Երևանի ավագանու կազմում Հենրիկ Արթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը. սկանդալի հետքերով
Փետրվարի 11-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին արձանագրություն է կազմվել եւ ընդունվել Երեւանի ավագանու մանդատը «Իմ քայլը» իշխող դաշինքից լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած անդամից ցուցակով հաջորդ թեկնածուին` Պավել Սարգսյանին փոխանցելու մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Արթենյանն իր ֆեյսբուքյան էջին տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի հղումը` հետեւյալ գրառմամբ. «Սա Հ. Թովմասյանի դստեր Fb-ն է: Ցույց տուր քեզ, ժողովուրդ»: Առաջացած սկանդալից հետո նա ստիպված էր վայր դնել իր մանդատը: