Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնում է Վրաստան. Օրակարգը հայտնի է
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն։
Նախարարը հանդիպումներ կունենա Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի, Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։
Կքննարկվեն փոխադարձ համագործակցությանը, գործակցության նոր հնարավորություններին վերաբերող հարցեր: