Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ֆիննական ակումբ (ֆոտո)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Իվան Յագանը մարզական կարիերան կշարունակի Ֆինլանդիան ներկայացնող «Մարիեհամն» ֆուտբոլային ակումբում: Այդ մասին հայտնում է 2016թ․ Ֆինլանդիայի չեմպիոնների կայքը։
Իվան Յագանի նախորդ թիմը բելգիական «Էյպենն» էր։
30-ամյա Իվան Յագանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: