Պոգբան մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ակումբ տեղափոխվել:
Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ Պոգբան նոր պայմանագիր չի կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և այդ որոշման մասին առաջիկա օրերի ընթացքում կտեղեկացնի ակումբի ղեկավարությանը:
Ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Պոգբայի նախկին ակումբը՝ «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մանչեսթերյան ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: