«Ալաշկերտը» ստուգողական խաղում հաղթել է դանիական «Հելերուպին»
«Ալաշկերտը» հաղթանակով ավարտեց Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին ստուգողական հանդիպումը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայկական ակումբը առավելության հասան դանիական «Հելերուպ» թիմի նկատմամբ 2:1 հաշվով:
«Ալաշկերտի» կազմում գոլերի հեղինակ դարձան բրազիլացիներ Գուստավո Մերմենտինին և Տիագո Գալվաոն: