Թրամփի վարչակազմը կդիմի Կոնգրեսին` պաշտպանության ոլորտի համար 740.5 միլիարդ դոլար տրամադրելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը 2021 ֆինանսական տարվա համար (սկսած հոկտեմբերի 1-ից) մտադիր է դաշնային բյուջեի նախագիծ ներկայացնել, որում 740.5 միլիարդ դոլար է նախատեսված պաշտպանական ծախսերի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Wall Street Journal-ը: Ըստ պարբերականի` վարչակազմը մտադիր է սոցիալական ոլորտում մի շարք ծրագրերի լուրջ կրճատումներ առաջարկել:
WSJ- ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը մտադիր է ներկայացնել դաշնային բյուջեի նախագիծը 2021 ֆինանսական տարվա համար (սկսած հոկտեմբերի 1-ից), որում ծախսերը նախատեսված են 4.8 տրիլիոն դոլարի չափով:
Ըստ պաշտոնական աղբյուրների, բյուջեի հարցումը կհրապարակվի երկուշաբթի օրը: Ինչպես նշվում է նյութում, վարչակազմն առաջարկում է ավելացնել պաշտպանական կարիքների համար հատկացումները 0.3 տոկոսով` մինչև 740.5 միլիարդ դոլար, իսկ ոչ ռազմական ծախսերը` 5 տոկոսով կրճատել` մինչև 590 միլիարդ դոլար: