Սերխիո Ռամոսը՝ Պրիմերայում 17 տարի անընդմեջ գոլ խփած առաջին ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալի» 33-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը 17 տարի անընդմեջ գոլ է խփում Իսպանիայի առաջնությունում։
Լա Լիգայի 23-րդ տուրում իսպանացի ֆուտբոլիստը գրավեց «Օսասունայի» դարպասը։ «Ռեալը» հաղթանակ տարավ 4։1 հաշվով։
Ռամոսն առաջին անգամ Պրիմերայում աչքի է ընկել 2004 թվականին «Սեւիլիայի» կազմում։
Նա «Ռեալ» է տեղափոխվել 2005-ին 27 միլիոն եվրոյով։