Նախկին «բերկուտցիները» վերադարձել են Կիև՝ պատմելու «Մայդանի մասին ճշմարտությունը»
Ռուս-ուկրաինական փոխանակման արդյունքում Ուկրաինայի արևելքում անջատողական շրջանների ղեկավարությանը հանձնված ուկրաինական «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի երկու նախկին աշխատակիցներ որոշեցին վերադառնալ Կիև, գրում է Эхо Кавказа-ն:
Ալեքսանդր Մարինչենկոն և Սերգեյ Թամթուրան, որոնք Կիևում տնային կալանքի տակ էին՝ կապված Մայդանի վրա կրակոցներին մասնակցելու մեղադրանքների հետ, որոշել են մասնակցել 2014 թվականի փետրվարին Կիևի կենտրոնում խաղաղ ցուցարարների մահվան գործով դատավարությանը:
Նախկին հատուկջոկատայինները դիմել էին նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «Վերխովնա ռադայի» նախագահ ու գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկային.
«Ճշմարտությունն է Կիև վերադառնալու պատճառը: Հինգ տարի է՝ դատավարությունը Մայդանի մասին ճշմարտության հիմնական աղբյուրն է և պետք է շարունակվի: Մենք կմասնակցենք դատական լսումներին: Թաքցնելու բան չունենք։ Հանցանք չենք գործել: Ցանկանում ենք վերականգնել «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատի ազնիվ անունը: Ուզում ենք, որ իրավապահների և ցուցարարների սպանությունների իրական մեղավորները պատժվեն»: