Թուրքմենստանի նախագահն իր որդուն նշանակել է արդյունաբերության եւ շինարարության նախարար
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր որդուն՝ Սերդարին, նշանակել է արդյունաբերության եւ շինարարության նախարար, հաղորդում են երկրի պետական լրատվամիջոցները:
Informburo.kz-ի հաղորդմամբ՝ մինչ այդ Սերդար Բերդիմուհամեդովը Ահալ նահանգի նահանգապետն էր:
Նախագահի որդու քաղաքական կարիերան սկսվել է 2016 թվականի վերջին, երբ նա ընտրվել է խորհրդարանի անդամ խորհրդարանական հավելյալ ընտրությունների արդյունքում:
Սերդարին պաշտոնական հրապարակումներում անվանում են «ազգի որդի»: