Ֆլիկ. Լևանդովսկին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին:
«Լևանդովսկին այժմ իր լավագույն մարզավիճակում է գտնվում: Նրա ցուցանիշները պարզապես ապշեցնող են:
Կարծում եմ, որ այժմ Լևանդովսկին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է: Ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ նման բարձրակարգ հարձակվող ունեմ»,- Ֆլիկի խոսքը փոխանցում է Bild-ը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 35 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: