Շանհայի կառավարությունը կօգնի Tesla-ին փետրվարի 10-ից վերսկսել արտադրությունը չինական գործարանում
Ամերիկյան էլեկտրաքարերի արտադրող Tesla ընկերությունը փետրվարի 10-ից վերսկսի արտադրությունը չինական գործարանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Շանհայի իշխանության ներկայացուցչին:
Ընկերությունը հունվարի 31-ին հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է Շանհայում Model 3-ի արտադրությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Tesla-ի փոխնախագահ Տաո Լինը հայտնել է, որ արտադրությունը կվերսկսվի փետրվարի 10-ից:
Շանհայում գործարանը ԱՄՆ սահմաններից դուրս ընկերության առաջին գործարանն է: Դրա արժեքը կազմել է 2 մլրդ դոլար: Գործարանը կառուցվել է տեղի իշխանությունների աջակցությամբ: