Դյուգարի. «Բարսելոնան» ծաղրածուների ակումբի է վերածվել
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Դյուգարին կարծիք է հայտնել ընթացիկ մրցաշրջանում իր նախկին թիմի մրցելույթների վերաբերյալ:
««Բարսելոնան» ծաղրածուների ակումբի է վերածվել։ Ամեն ինչ հակառակ է արվում։ Նրանք գնում են Կոուտինյոյին, Դեմբելեին, այնուհետ վաճառում։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չունենք հստակ նախագիծ։
Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք խնդիրներ են ունենում։ Չավիի ու Ինիեստայի հեռանալուց հետո թիմը, կարծես, կազմաքանդ է եղել։ Այժմ «Բարսելոնայում» խնդիրները շատ են, բայց ամենացավալին վատ հեղինակությունն է։
Ակումբում կան շատ մարդիկ, որոնք չունեն համապատասխան որակն ու մակարդակը։ Այժմ «Բարսելոնան» իսկապես ակումբ է, որի չունի մակարդակ»,- Դյուգարիի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Դյուգարին «Բարսելոնայում» հանդես է եկել 1997 թվականին: Կատալոնական ակումբի կազմում ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման: