Ռիվալդոն ճգնաժամից դուրս գալու տարբերակ է առաջարկել «Բարսելոնային»
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի մասին:
«Անզեն աչքով էլ երևում է, որ «Բարսելոնան» խաղային ճգնաժամի մեջ է: Այդ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը բարձրակարգ հարձակվող ձեռք բերելն է:
«Բարսելոնայում» պետք է լինի մեկը, որը առաջ կտանի թիմը, երբ Մեսին չի լինի խաղադաշտում կամ չի գտնվի իր լավագույն մարզավիճակում»,- 47-ամյա Ռիվալդոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին և ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահվեց 61-ամյա Կիկե Սետիենին, որի գլխավորությամբ կատալոնական ակումբը դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից: