Հնդկաստանում ջրի ծորակներից ալկոհոլ է հոսել
Հնդկաստանի Քերալա նահանգում բազմաբնակարան շենքի ջրի ծորակներից ալկոհոլ է հոսել, փոխանցում է Lenta-ն:
Տեղի բնակիչները դա հայտնաբերել են երկուշաբթի՝ փետրվարի 3-ին: Նրանք ամեն ինչի համար մեղադրել են տեղական իշխանություններին եւ գանգատվել լվացվելու անհնարինությունից ու խմելու ջրի բացակայությունից: Նրանց խոսքով՝ երեխաները չեն կարողացել դպրոց գնալ, իսկ իրենք՝ աշխատանքի, քանի որ ծորակներից հոսել է «գարեջրի, բրենդիի եւ ռոմի խառնուրդ»:
Հաղորդվում է, որ բնակելի համալիրից ոչ հեռու հայտնաբերել են 6 հազար լիտր առգրավված ալկոհոլի հորման վայր, որն արտահոսել է ջրամատակարարման համակարգ: Տեղական իշխանությունները քաղաքացիներին ապահովել են խմելու ջրով եւ սկսել խնդիրը վերացնելու աշխատանքներ: