Պիկե. «Բարսելոնան» շեղվել է ճիշտ ճանապարհից
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում իր թիմի կրած պարտությունը:
«Մենք պետք է միասնական լինենք և հնարավորինս շուտ դուրս գանք այս իրավիճակից: Ֆուտբոլիստները չպետք է խառնվեն ակումբի ղեկավարության գործերին, իսկ ղեկավարները՝ ֆուտբոլիստների և մարզիչների հարաբերություններին:
«Բարսելոնան» շեղվել է ճիշտ ճանապարհից և պետք է հնարավորինս շուտ կգտնի այն»,- 33-ամյա Պիկեի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 0:1 հաշվով պարտություն կրեց «Աթլետիկոյից» և դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից: