Հայտնի է Մեծ Բրիտանիայի ամենաթանկ առանձնատունը
Մեծ Բրիտանիայում գտել են ամենաթանկ առանձնատունը. դա դասական ոճով տուն է, որը գտնվում է լոնդոնյան Սենթ-Զոնս-Վուդ թաղամասի հենց կենտրոնում: Ինչպես հայտնում է Mansion Global-ը, տան արժեքը 75 միլիոն ֆունտ է:
Շենքի արժեքը գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան այն տան գինը, որը նախկինում Անգլիայի ամենաթանկ կարգավիճակն ուներ: Անշարժ գույք կարելի է վարձակալել նաև շաբաթական 40 հազար ֆունտով (երեք միլիոն ռուբլի), ինչը այն դարձնում է Լոնդոնի ամենաթանկ վարձակալության առաջարկներից մեկը, հայտնում է «Լենտա»-ն:
Կարմիր աղյուսից կառուցված հինգհարկանի առանձնատան տարածքը 25 հազար քառակուսի ֆուտ է (2.4 հազար քմ): Առանձնատունն ունի յոթ ննջասենյակ, փակ սպա համալիր` ստորգետնյա լողավազանով, մարզադահլիճ, սաունայ և համամ: Բացի այդ, կա չորս բար և 12 տեղանոց թատրոն: Առանձնատունը նախատեսված է մեծ թվով մարդկանց համար, այդ թվում նաեւ` սպասարկող անձնակազմի (որի համար առանձին սենյակներ են նախատեսված): Շենքն ունի նաեւ ավտոմեքենայի համար նախատեսված վերելակ, որը «Զեյմս Բոնդի ոճով» ավտոմեքենան տեղափոխում է ապահով ստորգետնյա ավտոտնակ: