Ալավերդի-Մադան ճանապարհին երեկ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. Առավոտյան աշխատանքները վերսկսվել են
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 08:00-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Մադան թաղամաս տանող ճանապարհին բռնկված հրդեհի շիջման աշխատանքները վերսկսվել են:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 18:35-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Մադան թաղամաս տանող ճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Մ-6 միջպետական ավտոճանապարհը վերանորոգող «Հորիզոն» ՍՊԸ-ի 1 ջրատար և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2 ջրատար: