Դավիդ Լուիս. Կանգ չեմ առնի մինչև «Արսենալի» հետ գավաթ չնվաճեմ
Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը ցանկություն է հայտնել տիտղոսներ նվաճել «Արսենալի» կազմում:
«Գավաթների ծարավ եմ զգում: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Արսենալի» հետ և անել ամեն ինչ, որպեսզի այս թիմը կրկին հայտնվի այն դիրքում, որին արժանի է:
Կանգ չեմ առնի մինչև գավաթ չնվաճեմ «Արսենալի» կազմում: Վստահ եմ, որ այս մրցաշրջանում մենք հաղթանակի հասնելու հնարավորություն ունենք Անգլիայի գավաթի խաղարկությունում և Եվրոպայի լիգայում»,- 32-ամյա պաշտպանի խոսքը փոխանցում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:
Տեղեկացնենք, որ Պրեմյեր լիգայի 25-րդ տուրից հետո «Արսենալը» ունի 31 միավոր և մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է: