Կական նշել է՝ որ դեպքում Նեյմարը կնվաճի «Ոսկե գնդակը»
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Կական խոսել է իր հայրենակից, Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի՝ անհատական մրցանակներ նվաճելու հնարավորության մասին:
«Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն անհատական մրցանակներ նվաճելու համար նրան թիմային հաղթանակներ են անհրաժեշտ:
Վստահ եմ, որ եթե ՊՍԺ-ն դառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ապա Նեյմարը կստանա «Ոսկե գնդակը»»,- 37-ամյա Կակայի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: