Երևան, 17.Ապրիլ.2024, 00:00 |
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքն... Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական մի... Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հա... Թբիլիսիի խորհրդարանի տարածքում իրավիճակը լարվ... Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածո... Սամվել Վարդանյանի հետ կատարվածը խոշտանգում է,... Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնա... «Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Ա... Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում... Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հո... Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատա... ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյա... ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին ... Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին ... Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ... Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարություններ... Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոն... «Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինա... ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձ... Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ ա... Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդա... Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շեն... Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»

«Հրայր Թովմասյանի եւ Սերժ Սարգսյանը միջեւ գործարք է եղել». Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման վերջում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված է ՍԴ-ի մի մոդել, որը  միջազգային փորձագետների կողմից գնահատվել է որպես հավասարակշռված: Այս մոդելի էությունը հետեւյալն է, ՍԴ դատավորի երեքական թեկնածուներ առաջադրում են  ՀՀ նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրությունը կատարում է ԱԺ-ն եւ ՍԴ-ն դառնում է իշխանության երեք թեւերի բալանսավորման վերին ատյան: Ընդ որում, Սահմանադրության նոր կարգավորումները ունեն երկու կարեւոր նրբություն. Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ պաշտոնավարման ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, եւ եթե հավի առնենք, որ ԱԺ նախագահն էլ զրկվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջդրելու լիազորությունից, կարող ենք արձանագրել, որ ՍԴ կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ հնարավորինս մեղմվել են:

Մեղմված են նաեւ ՍԴ նախագահի կողմից ՍԴ-ում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահ ընտրվում է ոչ թե ցմահ, այլ 6 տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը ՍԴ նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի այդ, ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների եւ ոչ թե ԱԺ կողմից: Բացի դա, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, որ նույն մարդը կարող է 35 տարի լինել ՍԴ անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետեւ օրինակ, երբ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է պաշտոնում, մենք դա ենք մենիշխանություն, բռնապետություն, բայց բնական ենք համարում, որ նույն մարդը 35 տարի լինի ՍԴ անդամ կամ նախագահ:

Նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարին: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Այս մոդելը նաեւ միջազգային փորձագետների քաջալերմամբ եւ աջակցությամբ ներդրվել է 3-րդ հանրապետության մեջ ամրագրված սահմանադրական պրոբլեմների հաշվառման եւ վերլուծության արդյունքում, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե ՍԴ-ն երրորդ հանրապետությունում դարձել է տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար: 1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որովհետեւ ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ քաղաքացին չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը:

Հետո ՍԴ անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն մասի կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել դոկտորական թեզեր: Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի կարեւոր հարցի. Բա քվեաթերթիկների լցոնումնե՞րը, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակածառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաթերի տոտալ վերահսկումը: Ահա ուրեմն այս դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրում սահմանադրական իրավունքի եւ ՍԴ պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված եւ տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի սկզբում, եւ որի մասին քաջալերանքի խոսքեր են ասել եվրոպական կառույցները եւ փորձագետները: Եկեք այդ մոդելը պայմանականորեն անվանենք երազանքի ՍԴ:

Բայց հիմա պիտի հարց տամ, որը աբսուրդ պետք է թվար իմ ասածի ֆոնին, որովհետեւ այս ամենը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Իսկ արդյոք մենք ունենք այդ երազանքի Սահմանադրության հավասարակշռված ՍԴ, որը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Պատասխանը հետեւյալն է՝ ոչ, չունենք:

Մենք այս ընթացքում գտնվել ենք կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգից  տարանցման փուլում, գուցե չենք հասցրել ունենալ երազանքի ՍԴ: Ե՞րբ կունենանք երազանքի ՍԴ, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրկնկի տակ, կունենա՞նա, թե չենք ունենա այդպիսիՍԴ: Այո, կունենանք, բայց եթե որեւէ բան չփոխենք, կունենանք ամենաշուտը 2035 թվականին: Ինչու, որովհետեւ գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչներն այնպիսի ձեւակերպումներ են տվել, որ այն հին ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար: Ըստ էության, նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները ասել են հետեւյալը՝ ճիշտ է մենք գտել ենք երազանքի ՍԴ-ի մոդելը, որտեղ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին ՍԴ-ի անդամների լիազորությունները չենք կրճատում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, որքան նախատեսված է 2015 կամ 2005 թվականների Սահմանադրություններով:

Արդյունքում մենք ունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ անդամի երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 23026 եւ 2029 թվականներին: Նաեւ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ երկու անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 եւ 2037 թվականներին: Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին: Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին: Արա Բաբլոյանի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին: Ու չնայած գործող Սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 21 տարի է, հին ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար՝ ունենալով պաշտոնավարման երբեմն 3 անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ:

Առանձին դեպք է ՍԴ նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչեւ 2035 թվականը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որ առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը Սահմանադրության տեքստը գրողների խմբում, եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ հետեւյալ տրամաբանությամբ,. Եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը նաեւ իրեն պետք է ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Ի դեպ, հին ՍԴ-ի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն նրանց գործող Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավելի պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ անդամների, այլ իր սեփական շահերի համար: Որովհետեւ իրեն պետք է եղել հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, նրան պետք է եղել ՍԴ հին անդամների պաշտոնավարումը մինչեւ 65, ոմանց դեպքում նաեւ 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքն ի սկզբանե նախատեսած է եղել, որ ինքը ՍԴ անդամ պետք է ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրելու  կարգը ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից: Նա ՍԴ անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օրից ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկե է սահմանվելու 12 տարի:

Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս ՍԴ մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ հին անդամները շարունակեն պաշտոնավարել: Եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ: Նույնը վերաբերում է ՍԴ նախագահի պարագային. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 21-ին, ԱԺ-ի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ է առաջադրել ԱԺ նախագահը, չնայած գիտեր, որ տնդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից:

Րա արդյունքում Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ ունենալու համար հայ ժողովուրդը պետք է սպասեր մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր  Թովմասյանը իր կուսակցության՝ ՀՀԿ-ի օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:

Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ՀՀԿ-ականներն այս ճանապարհին անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլ քրեական օրենսգրքի սահմանը: Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018-ի մարտի 25-ին: Եթե նա մինչեւ վերջ պաշտոնավարեր, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ անդամ ընտրվել ԱԺ-ի կողմից 17 տարի ժամկետով: Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին  ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018-ի մարտի 20-ին մեկնարկող  ԱԺ հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ վերջին հերթական նիստն էր:

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում մարտի 5-ին, բայց ԱԺ աշխատակազմում հասկանում են, որ Գագիկ Հարությունյանի հրաժարմանը եթե արձանագրվի մարտի 5-ով, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար էր դարձնում Հրայր Թովմասյանին 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018-ի մարտի 20-ի ԱԺ հերթական նիստում, ուստի ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս եւ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով:

Այ դրվագով ՀՔԾ-ով քրգործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է, այս կեղծիքով եւ այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում:

Ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով ՍԴ կողմից եւ նրա նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը: Դր առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. Խոսքը գործող Սահմանադրության 2013-րդ հոդվածի մասին է, որով հին ՍԴ-ին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում եւ ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված ՍԴ-ի: Բայց կա մեկ այլ ոչ պակաս կարեւոր դրվագ: Հրայր Թովմասյանը գործող Սահմանադրության գործող տեքստում առնվազն սահմանադրական փոփոխությունների հարցում առնվազն ՍԴ-ի ավելի  մեծ լիազորություն է վերապահել, քան վերապահված է ՀՀ ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման  Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց ՍԴ-ի թույլտվության: Այսինքն ՀՀ ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց բայց ՍԴ-ն թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ այդ դիրքորոշումը: Այսինքն այս վիճակում ՀՀ ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի ապօրինի ձեռք բերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց ՍԴ-ն թույլ չտա՝ համարելով հակասահմանադրական: Այսինքն Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ դա ՍԴ-ն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության աղաղակող օրինակ է:

Աբսուրդը հասել է այնտեղ, որ ՍԴ-ն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքն իր կարգավիճակի  վերաբերյալ: Սա աղաղակող աբսուրդ է, ինչպես կարող է ՍԴ-ն նման որոշում կայացնել ինքն իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որ հակադարձում են, որ ինչպես է, որ ԱԺ-ն որոշումներ է կայացնում ինքն իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ: Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց ԱԺ-ի կողմից ընդունված որոշումներն ու օրենքներըկարող են բողոքարկվել ՍԴ մի քանի սուբյեկտների կողմից: Կառավարության  որոշումները կարող են բողոքարկվել ՍԴ, վարչական դատարան, Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել ՍԴ-ում, միակ մարմինը, որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել, ՍԴ-ն է: Ես չեմ ասում, թե ՍԴ որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավել եւս ժողովրդի լիազորությանը, ժողովրդի իշխանությանը, ՍԴ լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեելի եւ սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով:

Աշխարհում չկա գոնե մեկ երկիր, որ ՍԴ վերահսկողական լիազորությունները լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն լինի բացարձակ, անքննելի եւ անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր:

Իսկ այն իրավիճակը, որ մենք ունենք այս առումով ունենք ՍԴ-ում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, որովհետեւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչը հակակշիռների եւ փոխզսպումների մեխանզիմն է: Մեր երկրում հակակշռված եւ փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության եւ վարչապետի ինստիտուտը, անգամ ԱԺ-ն, իսկ ՍԴ-ն չունի ոչ մի հակակշիռ: Փոխարենը կարող է եւ փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի իշխանությունը, այդ թվում ՍԴ կարգավիճակի վերաբերյալ:

Սա ուղիղ սպառնալիք է ժողովրդավարության համար: Այսպիսի ՍԴ-ն ձեւավորվել է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար: Սահմանադրության գրողներն այդպես էլ պլանավորել էին, որ առնվազն մինչեւ 2035 թվականը ՀՀ-ում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լնելու եւ ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու ժամանակ եմ հայտարարել՝ լինելով ԱԺ պատգամավոր, այսպիսի ՍԴ ձեւավորվել է եւ Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով ՍԴ է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի «վոչ դոգ», որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն:

Անկեղծ ասած, հենց ՍԴ-ում է թաղված շան գլուխը:

Հայաստանի հպարտ քաղաքացիները երբեմն զարմանում են, չեն հասկանում, կարկամում են, թե այդ ինչպես, ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասրակումները եւ օտարածին մականունով քիլերները, որոնց օրենքը, իրավունքն ու արդարությունը շատ շուտով առնելու է սեփական ոտքերի տակ եւ դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու բոլորով:

Ուրեմն ինչի՞ վրա է իրենց հույսը, միայն ու միայն մի բանի, Հրայր Թովմասյանի եւ գործող ՍԴ-ի: Ինչո՞ւ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իերնց մասին արված  բացահայտումներին, ինչու են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին, որովհետեւ իրենք իրենք հույս ունեն, որ ահա շուտով, բան չմնաց, ՍԴ-ն իրենց՝ բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու:

Բայց մենք դա թույլ չենք տա, մենք իրենց կպարտադրենք ուրիշ մի գործողություն, եւ այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: մենք այսօր որոշում պետք է կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար, եւ ԱԺն հուսյ ունեմ՝ որոշում կկյացնի Սահմանադրությամբ վերը հիշատակված 213-րդ հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանարքվե նշանակելու մասին: Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված ՍԴ բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագյում, եթե հանրաքվեի նշանակված օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ այո ասեն այս փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդավարությանը, ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել 2 նորանշանակ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված եւ Աժ-ի կողմից ընտրված Արման Դիլանյանը եւ  Նախագահի կողմից առաջադրված եւ ԱԺ-ի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը:

Հանարքվեից հետո կառավարությունը, ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն ՍԴ դատավորների թեկնածուներ, դատավորներին կընտրի ԱԺ-ն եւ մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե վելի կարճ, մենք կունենանք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված եւ գործող ՍԴ, որն իր կազմից կընտրի ՍԴ նախագահ:

Իհարկե, նոր ՍԴ-ի առջեւ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն ՍԴ-ի սահմանադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների եւ սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի ՍԴ, որը չի լինի քաղաքական որեւէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի հաշվետու ժողովրդին սահմանադրական բարձրագույն ատյան, բայց ոչ ավելի բարձր, քան ժողովուրդը: Հենց այսպիսի ՍԴ է պետք ՀՀ-ին, մեզ բոլորիս: ՍԴ, որ կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքին իշխանությունը, իրավունքի գերակայությունը ՀՀ-ում, ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար:

Թե ԱԺ-ում, թե ԱԺ-ից դուրս լինելու են բազմաթիվ տեսակետներ, քննարկումներ, շահարկումներ հանրաքվե անցկացնելու որոշման մասին: Քննարկվող փաթեթում բոլոր իրավական հիմնավորումները բոլոր մանարամսնություններով բերված են: Չեմ ուզում մտնել մանր ու մեծ իրավական դետալների մեջ, բայց կարող են այս բարձր ամբիոնից արձանագրել, որ ՀՀ-ում չկա մի խնդիր, որի լուծման լիազորություն ՀՀ ժողովուրդը չունի: ՀՀ քաղաքացին տիրակալ է, իրավասու է եւ կարող է լուծել ցանկացած հարց եւ կլուծի:

Ի դեպ, 2018-ի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո շատ է խոսվում այն մասին, թե ՔՊ-ն կամ «Իմ քայլը» հեղափոխական ճանապարհով եկավ իշխանության: Այս ձեւակերպումը թյուրիմացության արդյունք է, որովհետեւ մեն՝ ՔՊ-ի ներկայացուցիչներս, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներս, ՀՀ-ում իշխանության չենք եկել: ՀՀ-ում իշխանության է եկել ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին: Մենք պարզապե սժողովրդի ներկայացուցիչն ենք, ինչպես նախատեսված է Սահմանադրության անփոփոխելի երկրորդ հոդվածով: Մենք ներկայացնում ենք ժողովրդին եւ ունենք ժողովրդի կողմից մեզ պատվիրակված լիազորություն: Իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությունը եւ այն պետք է հեռանա: Բոլոր այն մարդիկ, ուժերը, որոնք կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակապետական ուժեր:

Իսկ նրանք, որոնք կընդունեն ժողովրդի իշխանությունը, կդառնան ՀՀ ապագան կերտող նվիրյալներ:

Ուզում եմ մի քանի խոսքով դիմել նաեւ ՍԴ անդամներին: ՍԴ հարգելի անդամներ, հասկանում եմ, որ այն, ինչ ասացի այս ելույթում, հաճելի չէ ձեզնից շատերին: Գուցե ոմանք ասված որոշ դրվագներ համարեն վիրավորական, բայց ուզում եմ ասել, որ որեւէ մեկին վիրավորելու միտում չունեմ: Պարզապես պարտավոր եմ իրերը կոչել իրենց անունով: Եթե որեւէ մեկը իմ ելույթի որեւէ հատվածից անձնական բնույթի եւ անձնական առումով վիրավորված է զգացել, ես ներողություն եմ խնդրում, բայց իրողությունները սրանից չեն փոխվում:

ՍԴ-ի շուրջ, այո, ստեղծվել է ճգնաժամ, որն ավելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, բայց ուզում եմ ասել, որ դուք ինքներդ՝ ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանն ու ժողովրդին: Դուք կարող եք հրաժարական ներկայացնել ԱՍԴ անդամի կարգավիճակից: Դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչեւ հանրաքվեի մասին որոշումը ՀՀ նախագահի կողմից ստորագրելը:

Ես գիտեմ, որ ձեզնից շատերի վրա ճնշումներ են գործադրվում՝ ուղղակի եւ անուղղակի, որ դուք այդ քայլին չդմիեց: Բայց եւս մեկ անգամ ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հնարավորությանը, որ մինչեւ հանրաքվեի մասին որոշումը ՀՀ նախագահի կողմից ստորագրելը կարող եք ներկայացնել հրաժարական ՍԴ անդամի կարգավիճակից:

Ուզում եմ ասել, որ ՍԴ ճգնաժամի լուծման հարցով քնմնարկումներ ենք ունեցել ՀՀ նխագահի հետ, եւ համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրքավեով լուծելու առաջարկվող բանաձեւի հետ, ինչի մասին, կարծում եմ՝ ինքը կհայտարարի:

ՍԴ հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել եւ մեծ ծառայություն ներկայացնել պետությանն ու ժողովրդին: Ասեմ նաեւ, որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ առանց բացառության, առանձին-առանձին կամ բոլորով այս հարցը նրան մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել այդ քայլն անել անձամբ՝ ձեր աչքերի մեջ նայելով: Կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցությանը: Եթե դա ձեզ համար ընդունելի չէ, ապա հարցը կլուծի ՀՀ ժողովուրդը, ՀՀ հպարտ քաղաքացին, որովհետեւ Սահմանադրությունն է ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդը՝ Սահմանադրության:

Ուզում եմ ընդգծել, որ հանրաքվեն դիտարկելու համար մենք պատրաստ ենք հրավիրել միջազգային ամենաառաջատար դիտորդական կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդից, ԵԱՀԿ-ից, Եվրոպական միությունից, ԱՊՀ-ից եւ այլ կառույցներից, եւ որեւէ կասկած չկա, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտման բոլոր երաշխիքները կստեղծվեն, չնայած այսօր արդեն այդ երաշխիքները Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են: Վկան՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ազատ, արդար, թափանցիկ ժողովրդավարական ընտրությունները, որոնք առաջինն էին, որոնց արդյունքներն ի դեպ չբողոքարկվեցին ՍԴ-ում որևէ մեկի կողմից և նրա արդյունքները կասկածի տակ չդրվեցին ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո հանրային որևէ խմբի կամ որևէ շրջանակի կողմից: Սա նշանակում է մեկ բան և կարևոր եմ համարում այս ամբիոնից այդ մեկ բանը արձանագրելը:

Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է:

Եւ ուրեմն՝

Կեցցե' Ազատությունը,

Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե'նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

դիտվել է 1204 անգամ
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքն... Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական մի... Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հա... Թբիլիսիի խորհրդարանի տարածքում իրավիճակը լարվ... Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածո... Սամվել Վարդանյանի հետ կատարվածը խոշտանգում է,... Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնա... «Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Ա... Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանում... Դուբայը հեղեղվել է հորդառատ անձրևի պատճառով Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանում հո... Կարևորվել է ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աշխատա... ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյա... ՄԱԳԱՏԷ-ն որոշել է դուրս բերել իր տեսուչներին ... Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին ... Շենգավիթ վարչական շրջանի մի քանի հասցեներում ... Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարություններ... Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոն... «Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինա... ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձ... Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ ա... Կասկադը վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդա... Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շեն... Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակե... Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի ... Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմի... ՃՏՊ՝ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Սա... Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղա... ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատես... Պռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատա... ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու... Վերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյան... 9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանո... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբ... ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին... Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ ... ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվ... Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Ս... Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանու... Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղն... Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր... ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊ... Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեց... Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլի... Մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին ... Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբ... Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների ... Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների ... Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ա... Մելանի Ժոլին ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որ... Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվան... ՔՊ-ական պատգամավորին վիրավորած երիտասարդին դա... Արդեն մեկ դարից ավելի հայ ոստիկանը առաջին գծո... Երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի... Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան... Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդ... Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ... Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր... Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունի... Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ... «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբ... Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ... Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկնե... Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ... Առողջապահության նախարարությունում խուզարկությ... ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության... Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կնե... Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցի... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշ... Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բ... Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար Տեղի է ունենում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ Ուղիղ Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և ... Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնո... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամ... Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում ... Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Ամենաընթերցվածը
website by Sargssyan