Արթուր Վանեցյանը պնդում է, որ եթե ինքը չգնար Իջևան, կարող էին լինել շատ մեծ բախումներ
«Եթե ես չգնայի Իջևան, կարող էին ունենալ շատ մեծ բախումներ ոստիկանական ուժերի և քաղաքացիների միջև, որովհետև այս երկրում որոշվել է, որ ճանապարհ փակելու և բողոքի ձայն բարձրացնելու մենաշնորհ կա ու այդ մենաշնորհից օգտվում են ոմանք: Իսկ ով խախտում է այդ մենաշնորհը, պետք է շատ կոշտ արձագանքի արժանան: Դա է եղել պատճառը, որ ես գնացել եմ Իջևան, շփվել եմ ժողովրդի հետ, բացատրել եմ ստեղծված իրավիճակը»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Ազգ» թերթի խմբագրի հարցին, թե ինչու էր 2019թ.-ի ամռանը Իջևանում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո ինքը մեկնել դեպքի վայր:
Վանեցյանը նշել է, որ եղել են խորքային պրոցեսներ, որոնցից մարդիկ տեղյակ չեն: Նա հիշեցրել է, որ այցի ընթացքում ժողով են հրավիրել համայնքի ղեկարաների հետ, շտկել են իրավիճակը, որի արդյունքում բողոքի ալիքը դադարել է: «Իջևան չգնալուց կարող էին լինել շատ անհասկանալի հետևանքներ»,-հավելել է նա: