Գվարդիոլան տրանսֆերային պահանջ կներկայացնի «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գվարդիոլան առաջիկայում հանդիպում կունենա «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ և կպահանջի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 2 կենտրոնական պաշտպան ձեռք բերել:
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 51 միավորով: Առաջատարը «Լիվերպուլն» է, որն ունի 73 միավոր:
Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» արդեն բաց է թողել 29 գոլ: Նախորդ ամբողջ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» սեփական դարպասն ընդունել էր ընդամենը 22 գոլ: