Վենետիկի հանձնաժողովի նախագահի մտահոգությունները ուղղված էին ՍԴ-ին. Վլադիմիր Վարդանյան
«Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի հանձնարարությամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ըստ էության արտահայտել է մտահոգություններ, որոնք նախևառաջ կապված են Սահմանադրական դատարանի հայտարարությունների և քաղաքականացվածության հետ կապված հարցերով։ Այդ կոչը նախևառաջ ուղղված է ՍԴ֊ին, որովհետև այն իշխանության ապաքաղաքական տարր է կազմում»,-«Ազատության» լրագրողի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հարցին՝ այսինքն, Ջ.Բուքիքիոն Հրայր Թովմասյանի՞ն էր կոչ անում զուսպ լինել, Վարդանյանը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է այն գործընթացներին, որոնք նախատեսում են, որ Սահմանադրական դատարանն ու դատական իշխանության մյուս ներկայացուցիչները պետք է զերծ մնա որևէ քաղաքական գործընթացներից»։