Կալիֆոռնիայում վաճառվել է ամենաթանկարժեք առանձնատներից մեկը՝ ոսկե Lamborghini-ով եւ Rolls-Royce-ով
ԱՄՆ-ում վաճառել են Կալիֆոռնիայի ամենաթանկարժեք առանձնատներից մեկը՝ Opus-ը, որը ծրագրավորող Նայլ Նայամիի եւ ճարտարապետ Փոլ Մաքկլինի համատեղ նախագիծն է։ Դրա արժեքը մոտ 80 միլիոն դոլար է, գրում է Motor-ը։
Անշարժ գույքի հետ միասին գնորդը ստացել է երկու ավտոմեքենա՝ ոսկեգույն Lamborghini Aventador Roadster եւ Rolls-Royce Dawn։
Opus առանձնատունը գտնվում է Բեւերլի Հիլզում։ Տան ընդհանուր մակերեսը 2000 ք/մ է։ Սեփականատիրոջ տրամադրության տակ կա յոթ ննջարան եւ 11 լոգարան, երկու լողավազան, գինու մառան՝ 170 շիշ Crystal շամպայնով, «ապակյա» ջրվեժ, երկու խոհանոց, մի քանի ճաշասենյակ, այդ թվում՝ մեկը հատուկ գինու համտեսի համար, ինչպես նաեւ բարեր։
Միաժամանակ, Opus-ում կա 15 տեղանոց կինոթատրոն, վելնես-կենտրոն եւ «ավտոմեքենաների թանգարան»՝ 10 կայանատեղիով։ Առանձնատան հետ միասին անհայտ գնորդը նաեւ ստացել է երկու ոսկեգույն ավտոմեքենա՝ Lamborghini Aventador Roadster եւ Rolls-Royce Dawn։ Ընդ որում, դատելով վաղ լուսանկարներից, ավտոտնակում նաեւ մի քանի մոտոցիկլետ է եղել։