Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդին՝ Դավիթ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին Operativ.am-ին հայտնեց նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանը։
Նա ասաց, որ Առաջին ատյանի դատարան բողոքարկել էին Դավիթ Մովսիսյանին ձերբակալելու որոշման դեմ․ «Քանի որ Քննչական կոմիտեն արդեն նաեւ կալանավորման միջնորդություն է ներկայացրել, դատարանը 2 միջնորդությունները միասին կքննի»։
Պաշտպանն ասաց, որ միջնորդությունները քննվում են երեկվանից, հիմա դատարանը խորհրդակցական սենյակում է։