ԵՄ-ն չի ընդունում Իսրայելի կողմից գրավված պաղեստինյան տարածքները ճանաչելու ԱՄՆ-ի առաջարկը
Եվրամիությունը չի ընդունում ԱՄՆ-ի կողմից Միջին Արևելքի կարգավորման նախաձեռնության շրջանակներում արված առաջարկը` Իսրայելի կողմից Հորդանան գետի աջ ափին գրավված պաղեստինյան տարածքները ճանաչելու մասին: Այս մասին նշվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպե Բորելի կողմից Բրյուսելում երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС- ը:
«Մենք հատկապես մտահոգված ենք Հորդանանի հովտի և Արևմտյան ափին գտնվող այլ տարածքների բռնակցման հնարավորության հետ կապված [ԱՄՆ] հայտարարությունների կապակցությամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային նորմերին և բանաձևերին համաձայն` ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը 1967 թվականից հետո գրավված տարածքների նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ: