Մեքսիկայում հրաձգություն է տեղի ունեցել խաղային ավտոմատների դահլիճում
Մեքսիկայի Ուրուապան քաղաքում խաղային ավտոմատների դահլիճում տեղի է ունեցել հրաձգություն, զոհվել է նվազագույնը 8 մարդ, մեկը վիրավորվել, նշված է Միչոական նահանգի դատախազության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով մոտ 15:00-ին: Զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, տուժածին տեղափոխել են տեղի հիվանդանոց:
Ըստ հայտաարության՝ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: