Իրանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենները հանձնել է Հայաստանի ԱԳ նախարարին
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբաս Բադաշխան Զոգուրիին։ Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին է փոխանցել հավատարմագրերի պատճենները։
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Զոհրաբ Մնացականյանը նշանակման առիթով շնորհավորել է Աբաս Բադաշխան Զոգուրիին եւ հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Իրանի երկկողմ օրակարգի հարստացման մասին։ Հանդիպման ընթացքում կողմերը շոշոփել են տարածաշրջանային եւ միջազգային մի շարք արդիական հարցեր։ Զրուցակիցները բարձր են գնահատել Իրանի քաղաքական կյանքում հայ համայնքի դերը, որը կամուրջ է հանդիսանում երկու երկրների հարաբերություններում։