Ճապոնիայում հրաբուխը մոխրի սյուն է արտանետել 7 կիլոմետր բարձրությամբ
Ճապոնիայում Սինդակե հրաբուխը մոխրի սյուն է արտանետել 7 կիլոմետր բարձրությամբ: Ժայթքումը տեղի է ունեցել վաղ առավոտյան երկրի հարավարեւմտյան Կագոսիմա պրեֆեկտուրայում, հաղորդում է RG-ը՝ հղում անելով NHK-ին: Մասնագետները նշում են, որ բնական երեւույթը կարող է կրկնվել:
Ճապոնական մետեորոլոգիական գործակալության տվյալներով՝ խառնարանից խոշոր քարեր են արտանետվել հրաբխից 600 մետր շառավղով: