Կյանքից հեռացել է Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Մայք Մուրը
71 տարեկան հասակում կյանքից հեռացել է առեւտրի համաշխարհային կազմակերպության նախկին ղեկավար եւ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Մայք Մուրը, գրում է The Guardian-ը:
Նա մահացել է Օքլենդում՝ իր տանը, կիրակի առավոտյան, հայտնել է նրա տիկին Իվոն Մուրը:
1999-2002 թվականներին Մուրը ղեկավարել է ԱՀԿ-ը:
Նա ուներ փայլուն քաղաքական կարիերա Նոր Զելանդիայում, սակայն աշխատել էր երկրի վարչապետի պաշտոնում ընդամենը երկու ամիս՝ պարտություն կրելով 1990 թվականի ընտրություններով:
Հինգ տարվա ընթացքում Մուրն ԱՄՆ-ում Նոր Զելանդիայի դեսպանն էր, սակայն հրաժարական էր տվել 2015 թվականին՝ ստանալով իշեմիկ կաթված: